Պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը այսօր որոշում կայացրեց դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ։
Դատավորը իր որոշումը պատճառաբանեց մի շարք վկաների` այդ մարզում լինելու հանգամանքով, ինչպես նաեւ նախօրեին դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձեց հարձակվել վկայի վրա, իսկ ամբաստանյալների հարազատները վեճի բռնվեցին նույն վկայի հոր հետ։
«Գտնում եմ, որ արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանությունը դժվար է իրականացվում», - իր որոշումը պատճառաբանեց դատավոր Մարդանյանը: - «Որի հետեւանքով դրսեւորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ առաջանում է խոչընդոտ` նիստի բնականոն ընթացքին»:
Դատավորի որոշումը հարուցեց Նազարյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող 5 զինվորների հարազատների, ինչպես նաեւ տուժող կողմի դժգոհությունը: Նրանք ասում էին, որ դատական նիստերին մասնակցելու համար Տավուշի մարզ ճանապարհորդելը իրենց համար չափազանց մեծ դժվարությունների հետ է կապված:
Նիստերը Երեւանում անցկացնելու պահանջով նրանք բողոքի ցույց անցկացրեցին նախագահական նստավայրի առջեւ: Ամբաստանյալներից Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը կանգնել էր նստավայրի առջեւ` Բաղրամյան փողոցի հենց մեջտեղում ու գոռում էր: Երթեւեկությունը մի քանի րոպեեով կանգ էր առել: Ի վերջո, կնոջ ինքնազգացողությունը վատացավ, նա ուշագնաց եղավ: Ոստիկանները շտապբուժօգնություն կանչեցին: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո զինվորի մոր ինքնազգացողությունը փոքր ինչ լավացավ:
Նախագահականից Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը հանդիպեց ամբաստանյալների հարազատների ու Նազարյանի մոր հետ եւ խոստացավ, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը կանդրադառնա այս խնդրին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ գործը տեղափոխելով Տավուշի մարզ` դատավորը փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ հաստատել ինքնասպանության վարկածը:
Տուժող կողմը որոշեց բոյկոտել Տավուշի մարզում իրականացվելիք դատական նիստերը: Ամբաստանյալներից կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանը միացավ տուժող կողմի բոյկոտին:
Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերից մեկում 2010 թվականի հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։ Լեյտենանտի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։ Նազարյանի հարազատները պնդում են, որ 30-ամյա լեյտենանտին սպանել են:
Դատավարությունը մեկնարկել էր Տավուշում, իսկ անցած տարվա հոկտեմբերին մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր տվյալ գործով արտագնա նիստեր անցկացնել Երեւանում։