«Վերջին տարվա ընթացքում բանակում սպանությունների թիվը նվազել է 80 տոկոսով», - այսօր հայտարարեց Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը զինդատախազի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2011 թվականին Զինված ուժերում արձանագրվել է ծառայության հետ կապված սպանության ընդամենը 2 դեպք` 2010-ին արձանագրված 17 դեպքի համեմատ:
Կոստանյանը հավաստիացրեց, որ տարբեր պատճառներով մահվան դեպքերն էլ են կտրուկ նվազել. եթե 2010-ին 54 մահ էր գրանցված, ապա 2011-ին 36 մահվան դեպք կա, որոնցից 10-ը հակառակորդի գործողությունների հետեւանք են:
«Միանշանակ կարող ենք փաստել, որ մենք ունենք առնվազն 33 տոկոսի նվազում ընդհանրապես մահվան ելքով դեպքերի, եւ առնվազն 80 տոկոսի նվազում սպանության դեպքերի», - հայտարարեց զինդատախազը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է համարում բանակում հանցագործությունների, հատկապես սպանությունների թվի կտրուկ նվազման պատճառը, Կոստանյանը պատասխանեց, որ մեծ դեր ունեն իրականացվող կանխարգելիչ եւ պատժիչ գործողությունները. - «Իմ խորին համոզմամբ, նախորդ տարիների սպանությունների համար պատժողական խիստ քաղաքականության իրականացման արդյունքում եւս մարդիկ որոշակի հետեւություններ են արել»:
Դիտարկմանը, թե գուցե քննչական մարմինները խուսափում են բանակում սպանությունների դեպքերը սպանության հանցակազմով որակել, այլ որակում են ինքնասպանության կամ կանոնագրքային կանոնների խախտման հատկանիշներով, եւ արձանագրված փոքր ցուցանիշը հենց դրա հաշվին է, զինդատախազը հակադարձեց. - «Նման բան անհնար է: Ման եկեք մեր երկրում եւ մեր երկրից դուրս ցանկացած իրավաբանի: Պաշտոնապես եմ ձեզ հայտարարում` եկեք քննարկենք ցանկացած որակում: Եթե մեկը սպանություն է` ինքնասպանություն է որակվել, սպանություն է` ինքնասպանության հասցնել է որակվել, ես այդ պահին հրաժարական կտամ»:
Հարցին, թե այդ դեպքում բանակում զոհվածներից շատերի հարազատները ինչու չեն ընդունում նախաքննական մարմնի վարկածները, չեն դադարեցնում ավանդական դարձած բողոքի ցույցերը, Կոստանյանը արձագանքեց. - «Եթե մարդիկ կնախընտրեն խոսել զուտ էմոցիոնալ դաշտով, ես իրենց բոլոր դեպքերում հասկանում եմ… Իմ խորին ցավակցության պարագայում անգամ իրենց դժբախտության նկատմամբ, ես շատ դեպքերում չեմ կարող համաձայնվել իրենց պնդումներին»:
Անցած տարվա հունվարի 27-ին, հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրի ճաղերի հետեւից լսելով բողոքի ցույցի դուրս եկած խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին` վստահեցրել էր, որ հետամուտ կլինեն նրանց որդիների մահվան հանգամանքների պատշաճ քննությանը: Այն ժամանակ Գեւորգ Կոստանյանը նոր էր նշանակվել այս պաշտոնում:
Ի պատասխան հարցին, թե կա արդյոք որեւէ տեղաշարժ, զինդատախազը հայտարարեց, որ նախագահի հանձնարարականը ուժի մեջ է. - «Եվ բոլոր գործերը համապատասխանաբար մինչեւ հիմա էլ քննության փուլում են, եւ չկա այնպիսի հանգամանք, որը քննարկման առարկա չլինի: Իսկ գործերից մեկով, հիշեցնեմ նաեւ, որ վերաբացման արդյունքում մենք ձերբակալեցինք եւ համապատասխանաբար մեղադրանք առաջադրեցինք Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի կապակցությամբ մի զինծառայողի, որի վերաբերյալ, ցավոք սրտի, համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց»:
Այդ գործերից թերեւս ամենաաղմկահարույցը համարվող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը, ինչպես հայտնի է, դատավորի երեկվա որոշմամբ Երեւանի Շենգավիթի դատարանից տեղափոխվեց Տավուշի մարզ, ինչը առաջացրեց դատավարության մասնակիցների եւ հասարակական կազմակերպությունների մեծ դժգոհությունը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Կոստանյանը դատավորի որոշումը պատճառաբանեց նախօրեին Շենգավիթի դատարանում տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձել էր հարձակվել վկայի վրա, ինչպես նաեւ մի շարք վկաների Տավուշի մարզում լինելու հանգամանքով: Իսկ զոհվածի հարազատների եւ դատավարության այլ մասնակիցների պնդումներին, թե գործը տեղափոխելով Տավուշի մարզ, պարզապես փորձ է արվում խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ «աչքից հեռու» հաստատել ինքնասպանության վարկածը, զինդատախազը ասաց. - «Պնդումներն անհիմն են եւ փաստարկվածության տեսակետից զրո արժեք ներկայացնող: Պնդումներին ես գնահատական չեմ տալիս»:

Your browser doesn’t support HTML5