Այս տարեսկզբին բանակում դաժան ծեծի հետեւանքով մահացած Գեւորգ Կոծինյանի հարազատները գոհ չեն դատարանի որոշումից:
Վանաձորցի 19-ամյա զինվորի մորեղբայր, տուժողի իրավահաջորդ Բորիս Ադամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 13-ին հրապարակված դատարանի վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան: Նրանք պահանջում են ամրագրել, որ կատարված հանցագործության հետեւանքով խախտել է 19-ամյա զինվորի կյանքի իրավունքը:
«Շատ ցավալի է, որ մարդասպանները իրենց պատիժը` 11 տարին, կրելով նորից ազատության մեջ են լինելու, բայց մենք մեր երեխային թեկուզ 20 տարի հետո հետ չենք կարող վերադարձնել: Քիչ է, ցմահ բանտարկությունն էլ քիչ է», - ասաց Ադամյանը:
Զինվորի մահվան համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործով մեղադրվող չորս զինծառայողներին էլ մեղավոր է ճանաչել: Շարքայիններ Տարոն Սուվարյանին եւ Վահե Աղաջանյանին դատարանը 11 տարվա, իսկ կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին 11.5 տարվա ազատազրկման է ենթարկել: Մինչդեռ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին դատարանը ենթարկել է երեք տարվա ազատազրկման ու Ազգային ժողովի այս տարվա համաներման մասին որոշմամբ դատարանի դահլիճից ազատ արձակել:
Զինվորին ծեծելով մահվան հասցրած 3 զինվորները պատժվեցին ոչ թե սպանության համար, այլ զինծառայողների միջեւ կանոնագրքային հարաբերությունները խախտելու ու զինվորի առողջությանը մարմնական վնասվածք հասցնելու համար: Իսկ դատարանի դահլիճից ազատ արձակված ավագ լեյտենանտը պատժվեց անգործության համար: Նա, ըստ քրեական գործի, տեսնելով, որ երեք զինվորները ալկոհոլային խմիչք են օգտագործում, չէր կանխել այն, մինչդեռ զորամասում խմիչքն արգելվում է, ու լեյտենանտը պարտավոր էր կանխել դրա օգտագործումը: Արդեն խմիչքի ազդեցության տակ գտնվող զինվորներն էլ, վիճաբանելով Կոծինյանի հետ, նրան այնքան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր:
Զինվորի մորեղբայրը գտնում է, որ դատարանը նրանց պետք է դատեր սպանության համար:
«Մի՞թե կարելի էր այդ աստիճանի խփել, որ անմեղ մարդը հենց տեղում մահանա», - հարցնում է Ադամյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, դատավճիռը բողոքարկելով վերաքննիչ ատյան, սահմանված պատժաչափը չեն վիճարկում: Նրանք նպատակ ունեն ամրագրել Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը եւ պետության կողմից ստանալ բարոյական փոխհատուցում 5 միլիոն դրամի չափով:
Այս գործով փաստաբան Կարեն Թումանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ընդհանուր իրավասության դատարանը գտնելով, որ զինվորները հանցագործություն են կատարել, միեւնույն ժամանակ չի ամրագրել, որ այդ հանցագործությամբ խախտվել է Կոծինյանի կյանքի իրավունքը: Փաստաբանը կարծում է, որ կյանքի իրավունքի խախտման սահմանման դեպքում կմեծանա պատասխանատվություն կրող անձանց շրջանակը. զինվորի ընտանիքը, նրան բանակ ուղարկելով, նրա կյանքը հանձնում է պետության այդ օղակի պատասխանատվությանը, մինչդեռ բանակի պատասխանատուներն այդպես էլ համարժեք պատասխանատվություն չեմ կրում, այն կրում են միայն հանցագործություն կատարողները:
«Մեր կարծիքով դատարանը պետք է գնահատական տա, թե արդյո՞ք խախտվել է Գեւորգ Կոծինյանի կյանքի իրավունքը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընկալմամբ, այսինքն պետությունը ի՞նչ պարտականությունները ունի, որոնք չի կատարել: Իսկ այս դեպքում պետության իրավազորության տակ գտնվելու ժամանակ պետության իրավազորության գործող անձինք` զինվորները, սպանել են կամ կյանքի նկատմամբ միջամտություն են իրականացրել», - ասաց փաստաբանը:
Փաստաբան Էդմոն Մարուքյանն էլ գտնում է, որ կյանքի իրավունքի խախտման սահմանման դեպքում այս երեւույթը կդառնա նախադեպային` ազդելով նաեւ բանակում մահվան դեպքերի նվազման վրա: Նրա ներկայացմամբ, դատարանը կյանքի իրավունքի խախտման համար բարոյական վնասի փոխհատուցման իրենց հայցը թողել էր առանց քննության:
Կոծինյանի իրավահաջորդի բողոքը ներկայացվելու է Վերաքննիչ դատարան մեկ ամսվա ընթացքում: