Բնապահպան ակտիվիստների նախաձեռնությամբ այսօր Երեւանում բողոքի ցույց եւ երթ անցկացվեց` Սյունիքի մարզում մի շարք գյուղական համայնքների հողատարածքները Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին փոխանցելու մասին կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Անցած գարնանը, հիշեցնենք, կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքներին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելուն, ինչը, նրանց համոզմամբ, էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց, որտեղից երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայրը` հանդիպում պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն, նախագահին հանդիպել չհաջողվեց, ուստի նրանք նախագահի փոստարկղը նամակ գցեցին, որում ներկայացված է Սյունիքի աղետալի վիճակը եւ իրենց պահանջը` վերանայել հանքերի շահագործման եւ հողերի օտարման մասին որոշումը:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասաց, թե նախագահը ժամանակ ունի հանդիպելու հանքը շահագործող գործարարների հետ, իսկ հանքի շահագործմանը դեմ արտահայտվողների հետ հանդիպելու ժամանակ չգտավ. - «Մեզ հայտնեցին, որ մեզ չեն կարող ընդունել: Հայաստանի Հանրապետության նախագահը, Հանրապետական կուսակցության առաջնորդը զբաղված է»:
Ակցիայի մասնակցում էր նաեւ Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
«Խնդրում ենք մեր կառավարությանը, որ այս չարաբաստիկ որոշումը անվավեր ճանաչվի», - հայտարարեց նա, ինչին ցուցարարները արձագանքեցին «Պահանջում ենք» վարկարկումներով:
«Մենք մեծ հույսով սպասում ենք, ենք, որ նախագահը անվավեր ճանաչի այդ որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Քաջարանի նախկին գյուղապետը: - «Իմ տունը ոչ մեկին տվող չեմ, մամայիս գերեզմանը ոչ մեկին տվող չեմ… Բոլոր քաջարանցիների անունից եմ խոսում: Իրենց սրբությունը ոչ մեկին չեն տա, ով ուզում է գա»:
Հասարակական մեծ արձագանք ստացած այս հարցով Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը երեկ առաջարկել է Սյունիքի մարզի նշված գյուղերի համայնքային հողերի եւ հանքարդյունաբերության խնդիրներով հրավիրել խորհրդարանական լսումներ, ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով եւ հարցի քննարկում կազմակերպել Կառավարությունում:
«Խորհրդարանական մեծամասնությունը, եթե ողջամիտ գտնվի, կբավարարի այս առաջարկությունը: Չբավարարի` կմնա մեզ ենթադրելու, որ նրանք ուղղակի թաքցնում են, իրենցով պաշտպանում են, իրենցով պատսպարում են ժողովրդական հարստության թալանը», - ասաց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Բնապահպանների կազմակերպած ցույցին միացել էին նաեւ քաղաքական ընդդիմադիր ուժերի, օտարալեզու դպրոցների դեմ պայքարող նախաձեռնության, զանազան շարժումների ներկայացուցիչներ:
Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասում է, խնդիրը միայն Քաջարանն եւ Սյունիքը չէ, ամբողջ Հայաստանն է «ականապատած» հանքերով եւ այս խնդիրը մարդկանց անտարբեր թողնել չի կարող:
«Փրկենք մեր հայրենիքը», «Էկո գաղութարարներ, հերի՛ք բացեք նոր հանքեր» եւ նմանատիպ այլ նշանաբաններով քայլերթին այսօր մասնակցեցին հարյուրից ավելի ակտիվիստներ: Սյունիքի մարզի 6 գյուղերից բացի այսօր նրանք մտահոգված են ամբողջ Հայաստանով մեկ տարածված հանքերի շահագործման եւ բնության ոչնչացման խնդրով:
Հանքաարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է, որում մեծ է հատկապես արտերկրյա ներդրումների ծավալը: Նախորդ տարի ոլորտից բյուջե է ուղղվել 18 մլրդ դրամ:

Your browser doesn’t support HTML5