Չորս ամսվա ընդմիջումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ, շաբաթ օրը այցելեցին Լեռնային Ղարաբաղ։
Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ մոտ մեկուկես ժամանոց հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ ունեցան արդյունավետ բանակցություններ` մասնավորապես, շփման գծի իրավիճակի շուրջ։
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտնեց, որ Ղարաբաղի նախագահի հետ եկան մի ընդհանուր համաձայնության` «որ ցանկացած մահ, ցանկացած կորուստ ուղղակի որեւէ իմաստ չի պարունակում իր մեջ, անիմաստ են այդպիսի կորուստները»: «Եվ մենք եկանք այն համոզման, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ ոք, որեւէ անմեղ զոհ չլինի», - հավելեց Բրադկեն:
Այդ համատեքստում ամերիկացի համանախագահը ընդգծեց Ամերիկայի դիրքորոշումը առ այն, որ Միացյալ Նահանգները նպատակասլաց է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում։
«Մենք համոզված ենք, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք», - հայտարարեց Ռոբերտ Բրադկեն։
Չնայած համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկում շփման գծում լարվածության մեղմացման ուղղությամբ, սակայն հրադադարի ռեժիմը խախտումները չեն դադարում:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այսօր կրկին անգամ հայտարարեց, որ քայլեր են ձեռնարկվում շփման գծում լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ:
Պոպովի խոսքերով` Բակո Սահակյանի հետ խոսել են, մասնավորապես, շփման գծում ուսումնասիրություններ կատարելու մեխանիզմների ծրագրի մասին, որ որոշ ժամանակ առաջ հանձնվել է կողմերին, ինչպես նաեւ խոսել են անցած տարի Ադրբեջանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների ընդունած համաձայնագրի մասին։
Ռուսաստանցի համանախագահը, հիշեցնելով նոյեմբերին Հայաստանում կայանալիք ԱՊՀ-ի երկրների միջկրոնական խորհրդի նիստի մասին, հույս հայտնեց, որ առաջնորդների միջեւ կապի ստեղծման գործընթացը կշարունակվի:
Տարածաշրջան կատարելիք այցելությունից առաջ համանախագահները հայտարարել էին, որ մշակվում է միջոցառումների շարք` կողմերի փոխադարձ վստահության ուղղությամբ։ Այս առնչությամբ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այսօր մանրամասնեց, որ, օրինակ, շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին է խոսքը:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` համանախագահների հետ հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ «Ադրբեջանը չի դադարեցնում հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանման համար»:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Սահակյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հակամարտության կարգավորման ամենակարեւոր խնդիրներից մեկն է:
Հանդիպումից հետո միջնորդները լրագրողներին հայտնեցին, որ տարածաշրջան հերթական այցը կատարելու են նոյեմբերի վերջին։
Ստեփանակերտից համանախագահները ուղեւորվեցին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտ - Թերթեր հատված, որտեղ պատրաստվում են մասնակցել ԵԱՀԿ-ի հերթական դիտարկմանը, ապա հենց այդտեղից հատելով շփման գիծը` անցնել Ադրբեջանի տարածք, որպեսզի երկուշաբթի օրը հանդիպեն Ադրբեջանի ղեկավարության եւ հոգեւոր առաջնորդի հետ:
Ուրբաթ օրը միջնորդները Երեւանում հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։

Your browser doesn’t support HTML5