Տարածաշրջանային հերթական այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այսօր հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Արտգործնախարարությունից ստացված մամլո հաղորդագրության համաձայն, միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասաց, որ նման դիրքորոշումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը եւ, բնականաբար, նաեւ համանախագահների մոտեցումներին, որոնց մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է:
Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, հրաժարվելով լրագրողներին մանրամասներ փոխանցել տեղի ունեցած բանակցությունների մասին, ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասիեն միայն փոխանցեց, որ մտադիր են վաղը մեկնել Լեռնային Ղարաբաղ, իսկ մյուս օրը՝ Բաքու։
«Ինչպես միշտ, Բաքվում մեր այցն ավարտելուց հետո հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ, որում կնշենք, թե ինչպես ենք գնահատում մեր առաքելությունը», - հավելեց Ֆասիեն։
Միջնորդների ընթացիկ այցն այսօր մեկնաբանել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։
«Տարածաշրջան հերթական այցի ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են այն հարցերի լուծման հիմնական սկզբունքները եւ ուղիները, որոնք երկու կողմերը ձեւակերպել են Կազանում կայացած հանդիպման ժամանակ», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ`Բաքվում լրագրողներին ասել է Բրայզան եւ հավելել․ - «Մինսկի խումբը միջոցներ է փնտրում` ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացը»։
«Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, ամենաբարձր մակարդակով ակտիվորեն փորձում է նպաստել Մինսկի գործընթացի առաջխաղացմանը։ Մեր դիրքորոշումն այն է, որ այսօր կարեւոր է ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ ապա անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջնական խաղաղ համաձայնությանն ուղղված բանակցություններին։ Տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է, ինչպես եւ անընդունելի է հակամարտության ռազմական կարգավորումը։ Այդ իսկ պատճառով, կողմերը պետք է արագացնեն բանակցությունները», - նաեւ ասել է Մեթյու Բրայզան։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով ներկայացրեց Ստեփանակերտի ակնկալիքները՝ կապված միջնորդների հերթական այցի հետ։
«Ակնկալել որեւէ լուրջ տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում այս պահի դրությամբ դեռեւս շատ ու շատ վաղաժամ է։ Կողմերը ունեն իրարամերժ մոտեցումներ, Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականության շարունակումը, ինչ-որ նացիստական մոտեցումներով է առաջ գալիս միջազգային տարբեր ատյաններում։ Այս ամենը ցույց է տալիս, որ հնարավոր չէ այս պահի դրությամբ ակնկալել որեւէ բեկում», - նշեց Դավիթ Բաբայանը։ - «Այսինքն, հարցի կարգավորումը այս պահի դրությամբ հիմնականում կենտրոնացված է կայության եւ խաղաղության պահպանման վրա, եւ այս տեսակետից միջնորդները բավականին մեծ աշխատանք են տարել»։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, հոկտեմբերի 23-25-ը պետական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Սպասվում է, որ նախագահի մոսկովյան հանդիպումների ընթացքում եւս կշոշափվեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր։