Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երեւանյան այցը:
Դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահի այցը սպասված էր եւ համընկավ անկախության 20-ամյակի հետ, ինչը լավ առիթ էր խոսելու հայ-ֆրանսիական համագործակցության, 2 տասնամյակի ձեռքբերումների եւ խնդիրների մասին:
«Այս տարին առանձնահատուկ էր Հայաստանի եւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների համար», - նշեց դեսպանը` հավելելով, որ հատկապես կարեւորում է Ֆրանսիայի հրապարակում Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի բացման արարողությանը ժամանակ Նիկոլա Սարկոզիի ելույթը:
Հիշեցնենք, որ Սարկոզին Ֆրանսիայի հրապարակում արտասանել էր ցեղասպանություն բառը, հայտնել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ ասել, որ Ֆրանսիան «հպարտ է Հայաստանի այն դստրերով եւ որդիներով, ովքեր Ֆրանսիան հարստացրել են իրենց հանճարով եւ արվեստով»:
Ֆրանսիայի դեսպանի խոսքով` Հայաստանը կարող է հպարտ լինել իր 20 տարվա ձեռքբերումներով, քանի որ դրանք արվել են դժվարությամբ, մրցակցության եւ հետպատերազմյան տարիների պայմաններում:
«Հայաստանը հաստատեց քաղաքական նոր համակարգ, որդեգրեց ժողովրդավարության նոր մշակույթ, իրականացրեց անցում դեպի շուկայական տնտեսություն, միջազգային թատերաբեմում իր տեղը զբաղեցրեց, անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, Եվրախորհրդի անդամ դարձավ, հիմա էլ բարելավում է հարաբերությունները Եվրամիության հետ, եւ չնայած դրան, Հայաստանին բաժին հասած մարտահրավերները բազում են եւ դժվար` թե' արտաքին, թե' տնտեսական ոլորտում», - ասաց Ֆրանսիայի դեսպանը` նշելով, որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջանում է դեպի Եվրամիություն:
Հիշեցնենք, սակայն, որ Բրյուսելում, խոսելով Եվրամիության հարեւանության ծրագրերի մասին, ԵՄ ընդարձակման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատարար Շտեֆան Ֆյուլեն ասել էր, որ ԵՄ-ի հարեւանության ծրագրերում ընդգրկված երկրներին չի տրվել ԵՄ անդամ դառնալու խոստում: Իսկ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ցանկում շարունակաբար որպես ամենազգալի հաջողություններ գրանցած երկրներ նշվում են Վրաստանը եւ Ուկրաինան:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցության սերտացմանը, Անրի Ռենոն նշեց, որ Ֆրանսիան ամեն կերպ կաջակցի Հայաստանին այդ հարցում, սակայն թե երբ հայերը դյուրացված ռեժիմով կկարողանան ԵՄ անդամ երկրներ մեկնելու թույլտվություն ստանալ, դեսպանը դժվարացավ նշել:
«Մինչ այսօր վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների գործընթացը բարեհաջող է ընթացել եւ բավականին շուտով ուժի մեջ կմտնի: Այդ գործընթացին պիտի հաջորդեն երկկողմանի ազատ առեւտրի շուրջ բանակցությունները», - ասաց դեսպանը:

Your browser doesn’t support HTML5