«Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահը դիտեց Արարատ լեռը, որը լավ եղանակի շնորհիվ պարզ երեւում էր, եւ լեռան վերաբերյալ ինչ-որ հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանին:
Նիկոլա Սարկոզիին ուղեկցում են երեք նախարարներ` էկոնոմիկայի եւ արդյունաբերության, համագործակցության եւ տրանսպորտի, ինչպես նաեւ արտաքին առեւտրի պետքարտուղարը:
Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստան են ժամանել նաեւ «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայ-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահը, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, կինոռեպրոդյուսեր Ալեն Թերզյանը, հայտնի ֆուտբոլիստ, ազգությամբ հայ Յուրի Ջորկաեւը եւ մի քանի տասնյակ լրագրողներ:
Նախատեսվում էր, որ Սարկոզիի հետ Հայաստանի պիտի ժամաներ Շառլ Ազնավուրը, սակայն, քանի որ աշխարհահռչակ երգիչը այսօր Փարիզում համերգ ունի, նա կժամանի վաղը: Վաղը, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ, Երեւանում կբացվի Ազնավուրի տուն-թանգարանը:
Ֆրանսիայի առաջին տիկինը` Կառլա Բրունին չի ուղեկցում ամուսնուն, քանի որ, ֆրանսիացի լրագրողների փոխանցմամբ, այս պահին գտնվում է ծննդատանը եւ կարող է յուրաքանչյուր պահի ծննդաբերել:
«Զվարթնոց» օդանավակայանից երկու երկրների նախագահները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Ավելի ուշ Նիկոլա Սարկոզին եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի իր տուրքը մատուցեց Մեծ եղեռնի զոհերին եւ եղեւնի տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում:
Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Ֆրանսիայի նախագահը, ըստ «Ֆրանսպրես» գործակալության, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Թուրքիան պետք է «վերանայի» Օսմանյան կայսրությունում «հայերի ջարդերին վերաբերող պատմությունը, որը Ֆրանսիան դիտարկում է որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան` ոչ»:
«Թուրքիան, որը մեծ երկիր է, առավել մեծ հարգանքի կարժանանա, եթե վերանայի իր պատմությունը, ինչպես արել են այլ մեծ տերությունները` Գերմանիան, Ֆրանսիան», - լրագրողներին ասել է Սարկոզին` շարունակելով. - «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է` ճանաչված Ֆրանսիայի կողմից: Հավաքական մերժումը ավելի վատ է, քանի անհատական մերժումը»:
Հարցին, թե կընդունի արդյոք Ֆրանսիան այդ ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելը մերժելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, Սարկոզին պատասխանել է. - «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը` անկեղծորեն ընդունելով դրա դրական ու բացասական կողմերը, Հայոց ցեղասպանության ճանաչումը [Ֆրանսիայի կողմից] արդեն բավարար կլինի: Բայց եթե Թուրքիան դա չանի, անկասկած, հարկ կլինի առաջ գնալ»: