Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված Դաշտային գնահատման առաքելության վերաբերյալ «անաչառ եւ չհավասարակշռված» զեկույց:
Չորեքշաբթի օրը կառավարության նիստում, որը նվիրված էր այս տարվա 9 ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթ է ունեցել` անդրադառնալով նաեւ Ղարաբաղի հարցին եւ, մասնավորապես, համանախագահների Դաշտային առաքելությանը:
Դրական գնահատելով Դաշտային առաքելության փաստը` Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հայտարարել է. - «Ես հուսով եմ, որ առաքելության հաշվետվությունը կլինի արդարացի եւ անաչառ, չի լինի հավասարակշռված, քանի որ բանակցային գործընթացում շատ դեպքերում միջնորդները իրենց գործունեությունը կառուցում են հավասարակշռված մոտեցման վրա: Սակայն այս ոլորտում որեւէ հավասարակշռության մասին խոսք անգամ լինել չի կարող: Քանի որ դա մեր հողն է, այնտեղ բոլոր շենքերը ավերվել են հայերի կողմից, քարը քարին չի մնացել, ավերվել եւ թալանվել են մեր բոլոր պատմական հուշարձանները, մզկիթները եւ տները»:
Ակնհայտորեն հակադարձելով օրեր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնական Բաքվին հասցեագրված հակահայկական ֆաշիզմի մեղադրանքին` Ալիեւը ասել է. - «Օկուպացված տարածքներում կատարված հանցագործությունները ի ցույց են դնում հայկական ֆաշիզմի գազանային դեմքը: Մենք դա գիտենք, եւ շատ դրական է, որ համաշխարհային հանրությունը նույնպես տեղեկատվություն կստանա այդ մասին»:
Անցած շաբաթ օրը Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով եւ ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը կառավարության նիստում նաեւ հայտարարել է. - «Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հարցին, ապա եւս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ տվյալ հարցում Ադրբեջանը սկզբունքային դիրքորոշում ունի, որից ոչ մի քայլ չի նահանջելու: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
«Այդ սկզբունքից դուրս չի կարող լուծվել ոչ մի հարց: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Ադրբեջանի պատմական հողերում ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918 թվականին ադրբեջանական հողերում` Իրեւանի խանության, Զանգեզուրի մահալի տարածքներում», - պնդել է Ալիեւը:
Նա հավաստիացրել է նաեւ, թե ներկայումս «ադրբեջանական բանակը Հարավային Կովկասի ամենաուժեղ, ամենապրոֆեսիոնալ եւ ամենամարտունակ բանակն է»:
«Մենք, անշուշտ, կշարունակենք աշխատանքը այդ ուղղությամբ: Եկող տարի մեր ընդհանուր ռազմական ծախսերը կլինեն 2 միլիարդ 500 միլիոն մանաթի մակարդակի վրա, իսկ դա 3 միլիարդ դոլարից ավելի է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն 2 միլիարդ դոլարից մի փոքր ավելի է, ապա կտեսնենք, որ ժամանակին մեր առջեւ դրված խնդիրը, որպեսզի Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցեն Հայաստանի բոլոր ծախսերը, արդեն լուծված է», - հայտարարել է Ալիեւը:
«Մեր ժողովրդի աշխատանքի հաշվին ստացված եկամուտները ուղղվում են Ադրբեջանի համար կարեւորագույն ոլորտ` բանակաշինությանը: Մենք կշարունակենք այդ աշխատանքը նաեւ հետագայում: Մեր հողերը օկուպացված են: Մենք ձգտում ենք եւ ձգտելու ենք մոտ ապագայում վերջ տալ այդ օկուպացմանը», - ասել է Ադրբեջանի նախագահը: