Մեկ շաբաթվա ընթացքում առաքելության անդամները եղան Աղդամի, Ֆիզուլիի, Ղուբաթլուի, Զանգելանի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում,` հանդիպելով տեղի բնակիչների հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը անդրադառնալով առաքելության իրականացմանն առնչվող հարցերին` նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք հստակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է համանախագահների հետ, թե կոնկրետ երբ են նրանք այցելելու նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ասաց. - «Դա իրենք կանեն, իհարկե, շուտով, այսինքն` ժամկետ կոնկրետ այդպիսի դեռեւս չկա, բայց կարելի է ակնկալել, որ երեւի 2011 թվականին կլինի դա: Բայց դա տեխնիկական խնդիր է, ինչ-որ ձեւով` նաեւ քաղաքական` եթե Ադրբեջանը չսկսի խոչընդոտել եւ այլ խնդիրների հետ կապված: Այդպիսի մտադրություն կա, եւ կտեսնենք` երբ են նրանք իրականացնում այդ առաքելությունը»:
«Արդեն մատնանշված տարածքներից 6-ում եղել են համանախագահները եւ ՄԱԿ-ի փորձագետները: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ շրջաններում անցկացված դաշտային առաքելությունը», - այս հարցին Բաբայանը արձագանքեց. - «Առաջին հերթին` 6 շրջաններ չեն, մեր պատկերացմամբ. նրանք այցելել են Քաշաթաղի շրջան, նրանք այցելել են Հադրութի շրջան եւ Ասկերանի շրջան: Մեզ համար որեւէ անհանգստանալու պահ չկա` նրանք եկել են, տեսել են, թող ավելի լավ պատկերացնեն, պատկերացնեն` ինչպես է ժողովուրդը մտածում, ինչպիսի կյանք ունի մեր ժողովուրդը այստեղ, ինչ են ուզում, ապագայի հանդեպ իրենց վստահությունը, եւ այլն: Սա, ինձ թվում է, իրենց համար ուսանելի կլինի»:
«Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ո'չ ռուսաստանցի, ո'չ ամերիկացի համանախագահները անձամբ չեն եղել Արցախի հանրապետության տարածքներում, եղել են միայն մայրաքաղաք Ստեփանակերտում. սա առավելագույնն է` միշտ գալիս են այստեղ եւ վերադառնում են: Թող գնան նաեւ շրջեն Արցախի այլ շրջաններում, հատկապես` մայրաքաղաքից դուրս, տեսնեն, մարդկանց հետ շփվեն, բնությանը ծանոթանան ու ընդհանրապես` ավելի լավ ճանաչեն մեր հանրապետությունը», - հավելեց Ղարաբաղի նախագահի խոսնակը:
Առաքելության մասնակիցները, Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, «խոսում են բնակչության հետ, ծանոթանում են տեղում, ընդհանրապես` իրենց համար հետաքրքիր է կյանքը տեսնել, իրավիճակին ծանոթանալ»:
«Նրանք երեւի զեկույցով հանդես կգան, ինչ-որ բաներ կգրեն այնտեղ: Սրանով երեւի առաջին փուլը կեզրափակեն, տեսնենք ` երկրորդո՞ւմ ոնց է այդ ամենը տեղի ունենալու», - ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը:
Նա հայտնեց, որ առաքելության ավարտից հետո հանդիպում ղարաբաղյան կողմի հետ նախատեսված չէ. - «Իրենք հանդիպել են արդեն նախագահի հետ եւ ընդհանրապես գտնվում էին մշտական կապի մեջ մեր արտգործնախարարության հետ, պաշտպանության նախարարության հետ, որոնք նաեւ ուղեկցում էին առաքելության ժամանակ, պայմաններ էին ստեղծում նրանց համար` այս կամ այն վայրը այցելելու համար»:
Լեռնային Ղարաբաղում գործող մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ ստեղծագործական միություններ նախօրեին նամակ են փոխանցել ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներին: Ղարաբաղի բնակչությանը, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին մտահոգող հիմնական հարցադրումն այն է, թե ո՞րն է ԵԱՀԿ-ի առաքելության նպատակը, ինչո՞ւ է միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվում Դաշտային առաքելությունը:
Նամակի հեղինակները մեկ անգամ եւս հիշեցնում են, որ «ստեղծված իրավիճակում, երբ ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում հետեւանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը եւ խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը»: