ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փորձագետների օգնությամբ ներկայումս ի մի են բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության հավաքած տեղեկատվությունը:
Ինչպես ասված է հինգշաբթի օրը Վիեննայում միջնորդների հրապարակած հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, տվյալ աշխատանքը կատարելուց հետո նրանք «ԵԱՀԿ-ի ներքին զեկույց կպատրաստեն, որը կներկայացվի բոլոր կողմերին»:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները իրականացրեցին իրենց ծրագրած Դաշտային գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքներում: Այդ առաքելությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-13-ը` նախապես բոլոր ներգրավված կողմերի հետ քննարկելով դրա իրականացման եղանակները: Առաքելությանը աջակցեցին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ նրա աշխատակազմը` աշխատելով տեղական դե ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների հրավերով նրանց աշխատանքներին օժանդակեցին երեք տեխնիկական փորձագետներ, այդ թվում երկուսը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից», - նշում են համանախագահները:
«Առաքելությունը ձեռնարկելուց առաջ, համանախագահները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ներկայացնելու առաքելության մանրամասները եւ իրենց թիմը: Նույնպիսի հանդիպում նրանք ունեցան հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ Ստեփանակերտում/Խանքենդիում», - ասված է միջնորդների հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:
«Առաքելությունը կարեւոր հնարավորություն ընձեռեց համանախագահներին` տեղում հանդիպելու բազմաթիվ մարդկանց հետ եւ ծանոթանալու այդ տարածքներում ներկայիս ընդհանուր իրավիճակին բոլոր տեսանկյուններից, ներառյալ` հումանիտար կարիքների: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների աննախադեպ մասնակցությունը առաքելության թիմին թույլ տվեց ավելի լավ հասկանալ տարածաշրջանում բոլոր փախստականների եւ տեղահանվածների իրավունքները` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, եւ պայմանները, որոնցում այժմ գտնվում են այդ տարածքներում բնակվողները», - հայտարարում են համանախագահները: