Երեւանի քաղաքապետարանը հինգշաբթի օրը մերժեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումը սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։
«Հանրահավաք տրամաբանորեն հնարավոր չէ, որովհետեւ կխանգարի այն միջոցառմանը, որը նախատեսված է անցկացնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մերժման հիմքերը պարզաբանեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը՝ վկայակոչելով «Էրեբունի - Երեւան» տոնակատարության հետ կապված նախապատրաստական աշխատանքները։
Այս նույն հիմքով ավելի վաղ մերժվել էր ընդդիմության սեպտեմբերի 17-ի հանրահավաքի իրազեկումը եւ Հայ ազգային կոնգրեսը, քաղաքական միտումներ տեսնելով դրանում, երեկվանից սկսել է ամենօրյա ռեժիմով իրազեկումներ ներկայացնել քաղաքապետարան։
Երեկ ներկայացվել էր իրազեկում սեպտեմբերի 24-ի համար, որն այսօր, փաստորեն, մերժվեց։ Այսօր ընդդիմությունը ներկայացնելու է սեպտեմբերի 28-ի հանրահավաքի իրազեկումը եւ այդպես պետք է շարունակի ամեն օր: Այդպիսով Հայ ազգային կոնգրեսը իրականացնում է իր կողմից ավելի վաղ հայտարարված՝ Ազատության հրապարակի «վերանվաճման» գործընթացը։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է քաղաքապետարանի ներկայացուցիչը գնահատում ընդդիմության այն պնդումները, թե Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքն արգելելու որոշումը քաղաքական է, եւ այն ընդունել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց. - «Իմ անմիջականը հրահանգողը օրենքն է»։