«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը կայացած նիստում:
«Որոշման համաձայն արգելվում է Ազատության հրապարակում հանրահավաքը, որի փոխարեն առաջարկվում է Մատենադարանի մոտ: Իսկ երթը` Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով, ընդունվել է ի գիտություն», - մանրամասնեց Բաղդասարյանը:
Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, նրա պարզաբանմամբ, արգելվել է, քանի որ նույն ժամին այդտեղ «այլ միջոցառում էր նախատեսված, որի վերաբերյալ նախկինում կա կայացված որոշում». - «Քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքների է տանում «Էրեբունի - Երեւան» տոնակատարության հետ կապված: Ամեն օր աշխատանքային ժամերից հետո փորձեր են լինելու, ծրագիրն է նախապատրաստվում: Միջոցառումները սկսվելու են սեպտեմբերի 10-ից եւ շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 9-ը»:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում նշված էր, որ հանրահավաքի անցկացման մասին իրազեկումը հանձնելու օրը սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում որեւէ միջոցառման մասին իրազեկում քաղաքապետարանի հայտարարությունների տախտակին փակցված չի եղել, Գագիկ Բաղդասարյանը արձագանքեց. - «Նախ սա զանգվածային հրապարակային միջոցառում չէ, երկրորդը, քաղաքապետարանը ինքը իրեն տեղեկացներ, որ միջոցառում է նախատեսված` մի քիչ ճիշտ չէ»:
«Օրենքի սահմաններում է ամեն ինչ եղել, օրենքի կետերով առաջնորդվել ենք», - եզրափակեց նա:
Ընդդիմությունը, մինչդեռ, ապօրինի է համարում Երեւանի քաղաքապետարանի որոշումը:
«Նշված հիմքով արգելման որոշումը բացահայտ ապօրինի եւ աբսուրդային որոշում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով. - «Իսկ մեր գործողությունները, թե մենք ինչ որոշում կընդունենք` առաջիկայում կլինի քննարկում, եւ, համապատասխան որոշում ընդունելուց հետո մենք կտեղեկացնենք»: