Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում ահաբեկչության համար մեղադրվող երեք անձինք երեքշաբթի օրը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Ծանր հանցագործությունների գործերով դատարանը ապացուցված է համարել Նադիր Ալիեւի, Ջավիդան Ամիրովի, Նաջաֆ Սուլեյմանովի եւ Արիզ Գաբուլովի մեղքը` առաջին երեքին դատապարտելով ցմահ, իսկ Գաբուլովին` 11 տարվա ազատազրկման:
Նման պատժաչափեր պահանջել էր դատախազը:
2009 թվականի ապրիլի 30-ին Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժել է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի շենք եւ անկանոն կրակ բացել ուսանողների եւ ակադեմիայի աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով 12 մարդ զոհվել է, 13-ը` վիրավորվել: Անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններից հետո Գադիրովը ինքնասպան է եղել:
Գադիրովի մահվան պատճառով նրա նկատմամբ հարուցված քրեական գործը փակվել է:
Ցմահ ազատազրկման դատապարտվածները մեղադրվում են ահաբեկչության, կանխամտածված սպանության նախապատրաստման, առանձնապես ծանր հանգամանքներում կատարված սպանության, մաքսանենգության, զենքի, թմրադեղերի եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման եւ այլ հանցագործությունների մեջ: 11 տարվա ազատազրկման դատապարտված Գաբուլովը Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով է մեղադրվում` մաքսանենգության եւ զենքի ապօրինի ձեռք բերման ու տեղափոխման մեջ:
Ադրբեջանի դատախազությունը պնդում է, թե ադրբեջանցիների զանգվածային սպանությունները պատվիրել է ծագումով հայ, Վրաստանի քաղաքացի Մարտուն Ղումաշյանը, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Նրան մեղադրանք է առաջադրված ահաբեկչության եւ Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով, եւ գործը անջատ է քննվում:
Ադրբեջանցի մի շարք փորձագետներ ու վերլուծաբաններ, սակայն, կասկածի տակ են առնում դատախազության այս վարկածը` հիմնավորելով, մասնավորապես, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն հարցաքննել կասկածյալին, չնայած դա հնարավոր է եղել իրականացնել վրացի գործընկերների աջակցությամբ, քանի որ կասկածյալը, ըստ գործի նյութերի, շարունակում է ապրել Վրաստանում:
Ցմահ ազատազրկման դատապարտվածները եւս, օգոստոսի 4-ին իրենց վերջին խոսքում չընդունելով իրենց հասցեագրվող մեղադրանքները, որպես գործի ոչ լիարժեք եւ սխալ քննության ապացույց վկայակոչել են ենթադրյալ պատվիրատու Մարտուն Ղումաշյանին չգտնելու եւ չհարցաքննելու հանգամանքը: