Առաջին հաղորդագրություններում նշվում էր, որ բուհի շենք է ներխուժել երկու ահաբեկիչ, սակայն ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկագրի՝ մարդասպանը միայնակ է գործել:
Ադրբեջանի ոստիկանության հատուկ ջոկատի գործողության ընթացքում սպանվել է նաեւ հանցագործը` 1980 թվականին ծնված Վրաստանի քաղաքացի, ծագումով ադրբեջանցի Ֆարդա Ասադօղլի Կադիրովը:
Ըստ ոստիկանների, մարդասպանի մոտ եղել է «Մակարով» մակնիշի ատրճանակ, երկու պարունակ եւ մոտ 70 փամփուշտ:
Հեռուստախցիկներն արձանագրել են բուհի շենքի տարբեր հարկերի միջանցքներում արյան լճակներ եւ դիակներ, շենքից խուճապահար փախչող, ինչպես նաեւ իրենց վիրավոր ընկերներին դուրս հանող ուսանողներին:
Ըստ ականատեսների, հանցագործը՝ կարճահասակ մի անձնավորություն, խուժելով նավթային ակադեմիայի շենք, սկսել է հրազենից մոտ տարածությունից կրակ արձակել մարդկանց վրա, նշանը պահելով զոհերի գլխին, ընդ որում` երբ տեսնում էր, որ հերթական զոհն առաջին փամփուշտից չի մահացել, մոտենում եւ երկրորդ փամփուշտն էր արձակում:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցի փոխանցմամբ` ոստիկանները հայտնել են, որ փորձում են պարզել սպանվածների կամ տուժածների թվում գտնվող եւս երկու մարդկանց ինքնությունը, ովքեր կարող են առչություն ունենալ շենքում կատարված գնդակահարության հետ:
Իշխանությունները չեն բացառում, որ արյունալի միջադեպի պատճառը ուսանողների միջեւ ծագած ինչ-որ վեճ է եղել:
Հարուցված է քրեական գործ մի քանի հատկանիշներով` խուլիգանական դրդումներով սպանություն, առավել դաժանությամբ կատարված սպանություն եւ երկուսից ավելի անձանց սպանություն: