Հատուկ քննչական ծառայությունը քայլեր է ձեռնարկել ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանություն բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավանում տեղի ունեցած գողության կասկածանքով բերման ենթարկված այս անձինք մեկնել են Հայաստանից:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչեւ Հայաստանից նրանց մեկնելը ինքը հանդիպել է ե'ւ Չիլյանին, ե'ւ Առաքելյանին: Պարզվել է, ըստ իրավապաշտպանի, որ այդ օրը նրանց մինչեւ ուշ գիշեր պահել են ոստիկանությունում եւ այդ ընթացքում նաեւ բռնությունների են ենթարկել:
Այսինքն, Սաքունցի խոսքերով, ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանից եւ նույն գործով բերման ենթարկված Դավիթ Գյուլումյանից բացի, բռնությունների են ենթարկվել նաեւ այս անձինք, ովքեր հետո հեռացել են Հայաստանից:
«Արայիկը ինձ հստակ ասաց, որ իր նկատմամբ բռնություն եղել է: Ես ասացի` «դիմում կգրես», ասաց` «ես վախենում եմ, որ ինձ կրկնակի կտանեն, չգիտեմ ինչ կանեն»... Այսինքն, ինքը խուսափում էր նույնիսկ բողոքել: Նորայրը այնպիսի վիճակում էր, որ բժշկական օգնության կարիք էր զգացել` բժիշկ են հրավիրել տուն: Այսինքն, այդտեղ նույնիսկ կարելի է ճշտել` այդ բժիշկը որ եկել է, ինչպիսի՞ն է եղել Նորայրի վիճակը», - ասաց Արթուր Սաքունցը:
«Այսինքն, Նորայրն է՞լ է ձեզ ասել, որ բռնությունների է ենթարկվել», - այս հարցին իրավապաշտպանը արձագանքեց. - «Նորայրի վիճակը արդեն ինքնին փաստ էր. եթե մարդը մի կերպ է նստում, մարդը հազիվ է խոսում, անջատված վիճակի մեջ էր համարյա, սթրեսային վիճակի մեջ...»:
Արթուր Սաքունցը տեղեկություններ ունի, որ ոստիկանության բաժին ապրիլի 13-ին բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված Չիլյանին եւ Առաքելյանին հենց ոստիկաններն են հորդորել հեռանալ Հայաստանից. - «Ինձ իմ տեղեկատվության աղբյուրը հայտնել է, որ հրավիրել են ոստիկանություն, վերադարձրել են իրենց անձնագրերը եւ ասել են` «գնացե'ք այստեղից»:
«Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում այնպես ներկայացնել իրավիճակը, որ բռնություններ կիրառվել են միայն Վահան Խալաֆյանի նկատմամբ, որ բռնությունները չեն կրել համատարած բնույթ եւ չեն կիրառվել նաեւ մյուսների նկատմամբ. այսինքն` կկենտրոնացնեն գործը միայն Վահան Խալաֆյանի առումով», - ասաց իրավապաշտպանը:
Հատուկ քննչական ծառայությունը չորեքշաբթի օրը հայտնել էր, որ ստուգում է Խալաֆյանի հետ բերման ենթարկվածների նկատմամբ բռնությունների մասին հրապարակումների իսկությունը: