«Հատուկ քննչական ծառայության կողմից Չարենցավանի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կալանումը միանշանակ ցույց է տալիս, որ Հայաստանի ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին, եւ նման պայմաններում բարեխիղճ պաշտոնատար անձը, բնականաբար, հրաժարական կտար` նվազագույնը», - ընդգծեց Սաքունցը:
Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հինգշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք»:
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մինչդեռ, Խալաֆյանի մահվանից մեկ շաբաթ անց` ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա երիտասարդին խոշտանգել ու սպանել են: «Ուղղակի հայտարարում եմ` նման խոշտանգում չի եղել», - խոշտանգումների մասին Խալաֆյանի հարազատների պնդումներին հակադարձել էր Սարգսյանը:
Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ կասկածելի համարեց Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու վարկածը` պնդելով ավելի շուտ սպանության հանգամանքը: Նա շեշտեց, որ քննությունը պետք է ընթանա ոչ միայն Խալաֆյանի մահվան հանգամանքների, այլեւ նրա հետ բերման ենթարկվածների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքի բացահայտման ուղղությամբ: