Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին սատարող Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, թեեւ վստահ է, որ իշխանությունները հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը «դիմելու են բռնությունների եւ ընտրակեղծիքների», հայտարարեց, որ իրենք տրամադրված են «շատ վճռական ու մարտական»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պնդեց, թե իշխանություններն «ամեն ինչ արեցին, որպեսզի Փաշինյանի ընտրարշավն արդյունավետ չլինի»:
«Ընտրարշավի վերջին 12 օրը ընդհանրապես թերթերը չեն աշխատել: Բնականաբար, այս ամեն ինչը հատուկ էր արված, որ մենք չկարողանանք արդյունավետ ընտրարշավ անցկացնել», - շարունակեց նա: - «Ավելին, դուք գիտեք, որ նոր տարվա նախօրեին ավազակային հարձակում եղավ մեր երիտասարդների վրա՝ կաստետների եւ մետաղյա ձողերի օգտագործմամբ: Թեեւ [իրավապահները] ասում են, որ քրեական գործ հարուցել են, բայց մենք դեռ որեւէ արդյունքի մասին ոչինչ չգիտենք»:
Կոնգրեսի համակարգողի խոսքով, սակայն, հակառակ այդ ամենին, իրենք «արդյունավետ» են գնահատում անցկացրած քարոզարշավը եւ ակնկալում են «բարձր ակտիվություն»:
Փաշինյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Արամազդ Ղալամքարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քարոզարշավն ավարտելու են «հզոր ակորդով»՝ վաղը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ հրավիրվող հանրահավաքով ու երթով:
«Շատ ենք կարեւորում հանրահավաքը», - ասաց Ղարամքարյանը: - «Ելույթ կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սա կլինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանին սատարելու հանրահավաք, այլեւ կունենա նաեւ համապետական նշանակություն. համահանրապետական հանրահավաք կլինի»:
Թիվ 10 ընտրատարածքում Փաշինյանի հիմնական մրցակիցը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «դրական» գնահատեց ավարտվող քարոզարշավը:
«Շատ դրական եմ գնահատում», - ասաց նա: - «Ունեցանք շատ-շատ հանդիպումներ ժողովրդի հետ, շատ ջերմ հանդիպումներ, եւ ես ավելի համոզվեցի, որ մեր հաղթանակը անկասելի է»:
«Ընտրությունները կանցնեն շատ ջերմ, մարդկային մթնոլորտում», - հույս հայտնեց Սիմոնյանը՝ փաստարկելով. - «Որովհետեւ ընտրություններով կյանքը չի ավարտվում: Կյանքը շարունակվում է, եւ մեր առջեւ, մեր ժողովրդի առջեւ կանգնած են շատ ավելի լուրջ մարտահրավերներ, քանի մեկ տարածքում ընտրությունները»: