Երեկ ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի շուրջ մեկեւկես տասնյակ երիտասարդներ, որոնք իրականացնում էին Փաշինյանի նախընտրական քարոզարշավը, հարձակման են ենթարկվել սպորտային կազմվածքով մոտ 25-30 երիտասարդների կողմից:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով ներկա է եղել միջադեպին, հարձակվողները հայհոյում էին ու հարվածներ հասցնում 18-20 տարեկան պատանիներին, որոնց թվում կային աղջիկներ:
Պատանիներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 2-ի` Վահագն Գեւորգյանի եւ Սերգեյ Գասպարյանի վիճակը համեմատաբար ծանր է: Նրանք գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Հայ ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, իր հերթին, միջադեպի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարձակումից հետո, երբ երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց այցելել են ոստիկանները:
«Օպերատիվ կերպով այս անգամ այցելեցին, վերցրեցին տվյալներ` ովքեր են մարմնական վնասվածք ստացել, դեպքը որտեղ է տեղի ունեցել` ինչ հանգամանքներում, ինչ պայմաններում: Հետաքննիչներին մենք տվեցինք հաղորդում կատարված հանցագործության մասին», - ասաց Արմեն Խաչատրյանը:
Սարգիս Հարությունյան