ՀԱԿ-ը «արդյունավետ» է գնահատում անցկացրած քարոզարշավը
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին սատարող Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, թեեւ վստահ է, որ իշխանությունները հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը «դիմելու են բռնությունների եւ ընտրակեղծիքների», հայտարարեց, որ իրենք տրամադրված են «շատ վճռական ու մարտական»: