Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են յոթ թեկնածուներ:
Կիրակի օրը ժամը 18:00-ին ավարտվել է առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից ու տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանից բացի, դիմումներ են ներկայացրել նաեւ դաշնակցական Ռաֆայել Այվազյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, թեկնածուներից երկուսը` Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը, առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից, մյուս հինգը ինքնառաջադրվել են:
Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ որեւէ անձի թեկնածությունը սատարելու վերաբերյալ կուսակցությունում առայժմ որեւէ քննարկում չի եղել:
Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին ուրբաթ օրը հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:
Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավը կանցկացնի լիազոր ներկայացուցիչների միջոցով:
«Ընտրական օրենսգրքով կարգավորվում է, որ կալանավորված անձը իրավունք ունի քարոզարշավ իրականացնել իր վստահված անձանց միջոցով, եւ որպեսզի արդյունավետ իրականացվի այդ քարոզարշավը, նա իրավունք ունի յուրաքանչյուր օր երկու ժամ տեսակցելու իր երեք վստահված անձանց հետ», - ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կրկին միջնորդություն են ներկայացնելու դատարանին:
Թիվ 10 ընտրատարածքը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո: