Փաշինյանը այժմ անազատության մեջ է, նրա նկատմամբ դատավարությունն ընթանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
«Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին՝ որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու եւ ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Եթե սա լիներ մանդատի համար պայքար, մենք, բնականաբար, նման պայքարի մեջ չէինք մտնի», - շարունակեց նա: - «Բայց սա մենք դիտարկում ենք որպես գործիք մեր քաղբանտարկյալ ընկերոջ իրավունքների վերականգնման համար: Սա մենք դիտարկում ենք որպես գործիք՝ հասարակության ուշադրությունը նորից կենտրոնացնելու քաղբանտարկյալների խնդիրների վրա»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես են գնահատում ընտրություններում հաղթելու՝ Փաշինյանի շանսերը, Զուրաբյանը ասաց, թե իրենք վստահ են, որ իշխանությունները կիրառելու են ընտրակեղծիքների ամբողջ պաշարը, ինչը, սակայն, չի նշանակում, որ իրենք չպետք է մտնեն այդ պայքարի մեջ. - «Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար, կենտրոնացնելու ենք Կոնգրեսի բոլոր ռեսուրսները այս ուղղությամբ, պայքարելու ենք մինչեւ վերջ: Բայց որեւէ իլյուզիա չունենք, որ այս իշխանությունները ընդունակ են ազնիվ պայքարի»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մինչեւ այսօր այդ ընտրատարածքում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են նաեւ Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Վլադիմիր Կոստանյանը եւ Արա Սիմոնյանը («Ազգային միաբանություն» կուսակցությունից):
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով ավելի վաղ հայտարարել էր այս ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինքն այդ ընտրատարածքում չի առաջադրվելու:
Ավելին՝ Սուրենյանցը ասաց, որ պատրաստ է աջակցել Փաշինյանին. - «Որովհետեւ հաստատ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտը անկեղծ է, եւ Նիկոլ Փաշինյանի հայտը չի կարող ուղղված լինել համաժողովրդական շարժման նպատակների դեմ: Բնականաբար, խնդրին կմոտենամ նույն ջանադրությամբ, ինչպիսին կլիներ իմ առաջադրման պարագայում»:
Ընտրություններն այս ընտրատարածքում տեղի են ունենալու հունվարի 10-ին: