Հուլիսի 5-ից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի ձախ աչքի տեսողական ներվը վնասված է, այս մասին կա առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի եզրակացությունը։ Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նրա խափանման միջոցը փոխելու խնդրանքով դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն սեպտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը չկայացավ։
Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ, նիստը հետաձգվել է քննիչի եւ դատախազի` դատարան չներկայանալու պատճառով։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ներկայացուցիչ Էմիլ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացել, քանի որ ծանուցագիր չի ստացել:
«Տիգրանին հետազոտել են Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում։ Կա պրոֆեսոր Մալայանի եզրակացությունը, ըստ որի ախտորոշվել է ձախ աչքի տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա, որը գնում է դեպի սրացում։ Սա շատ երկարատեւ եւ ծանր բուժում է պահանջում։ Երբ ես երեկ Տիգրան Առաքելյանին հանդիպեցի, նա շատ վատ վիճակում էր. սարսափելի գունատ էր, սարսափելի նիհարել էր, նրա ձախ աչքը լրիվ փակվել է», - Տիգրան Առաքելյանի առողջական վիճակի մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկություններ հայտնեց Վարդուհի Էլբակյանը։
Ակնաբույժի եզրակացության մեջ նշված է. - «Հիվանդին խորհուրդ է տրվում նյարդաբանի զննում եւ հսկողություն»:
Վարդուհի Էլբակյանը, այս առիթով, մասնավորապես, ասաց. - «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ես կասկածում եմ, թե դատապարտյալների հիվանդանոցում կարող են լինել բոլոր այն պայմանները, որ անհրաժեշտ են տվյալ հիվանդության բուժումը ստանալու հետ կապված»։
Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքի նախօրեին իրազեկման թռուցիկներ բաժանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց հետ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ։
Ոստիկանությունը պնդել էր, թե տղաները հարձակվել եւ ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանների։
Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, որի դեպքում առավելագույն պատժաչափը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է։