«Տիգրանի` մինչ հացադուլը արդեն հայտնի առողջական խնդիրները հանգեցրել են նրա ինքնազգացողության ծայրահեղ վատթարացման», - ասաց փաստաբանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը, մինչդեռ, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե Տիգրան Առաքելյանի մոտ նկատվել է ինքնազգացողության ծայրահեղ վատթարացում. - «Առողջական վիճակը եղել է կայուն: Դիմում է ներկայացրել հիմնարկի պետին` հայտնելով, որ դադարեցնում է հացադուլը»:
Բաբայանի փոխանցմամբ` Առաքելյանը հացադուլավորների համար նախատեսված հատուկ սենյակից կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բաժին եւ գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:
Հունիսի 5-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` կալանքը դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է հուլիսի 31-ին: Վարդուհի Էլբակյանը առաջիկայում հնարավոր է համարում մեղադրանքի ծավալի փոփոխություն: Այժմ Տիգրան Առաքելյանի դեմ քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով` «խուլիգանություն», սակայն, ըստ նրա շահերի պաշտպանի, ընդդիմադիր երիտասարդը կարող է մեղադրվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ` 316 հոդվածի երկրորդ մասով, որով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է, մինչդեռ խուլիգանության համար նախատեսված է մինչեւ 5 տարվա ազատազրկում: