Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է ռազմաճակատի Դոնեցկի հատված։ Այցի ընթացքում նրան ուղեկցել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին այցելել է Պոկրովսկի քաղաքի մերձակայք, որտեղ ռուսական կողմն ամեն օր 15-ից 30 նախահարձակ գործողություն է ձեռնարկում։
Reuters-ի տեղեկություններով՝ այցի ընթացքում Զելենսկին առաջնագծում ծառայող սպայակազմին է ներկայացրել Ուկրաինայի բանակի միասնական շտաբի նորանշանակ պետ Անդրեյ Գատովին։