Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել՝ «90-ը 90-ի դիմաց» սկզբունքով, հայտնում են ռուսական և ուկրաինական կողմերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա են վերադարձել Ազգային գվարդիայի, Ռազմածովային ուժերի, Զինված ուժերի զինծառայողներ ու սահմանապահներ։
«Նրանք, ովքեր պաշտպանել են Չեռնոբիլի ատոմակայանը, նրանք, ովքեր եղել են Խերսոնի, Դոնեցկի, Խարկովի, Զապորոժիեի և Լուգանսկի ուղղություններում», - գրել է Զելենսկին ու շնորհակալություն հայտնել գերիների վերադարձի համար միջնորներին, մասնավորապես, ԱՄԷ-ին։
ՌԴ պաշտպանության գերատեսչությունից հայտնել են, որ ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ բուժհաստատություններում բուժման ու վերականգնման համար։
Ուկրաինան և Ռուսատանը վերջին անգամ գերիներ են փոխանակել այս տարվա մայիսին՝ «75-ը 75-ի դիմաց»։ Վերադարձածներից 10-ը Մարիուպոլի և «Ազովստալ»-ի պաշտպաններ էին։