Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից երկուսը չեն ընդունում ընտրությունների արդյունքները


Վրաստանի խորհրդարանական ընտրություններում անցողիկ 5 տոկոսի շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 2-ը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Փոփոխությունների համար դաշինք»-ը չեն ճանաչում ընտրության արդյունքները։

Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի զանգվածային ակցիաների։

Նախնական արդյունքներով խորհրդարան անցած մյուս 2 ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Վրաստան»-ը և «Գախարիան հանուն Վրաստանի»-ն, դեռևս դիրքորոշում չեն հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG