Մատչելիության հղումներ

Վարշավան նախատեսում է ժամանակավորապես դադարեցնել ապաստանի իրավունքի տրամադրումը


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ, արխիվ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ, արխիվ

Լեհաստանը նախատեսում է ժամանակավորապես դադարեցնել ապաստանի իրավունքի տրամադրումն՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով։

Վարշավայի այս որոշումը պայմանավորված է սահմանակից Բելառուսի հետ լարվածությամբ, Լեհաստանի իշխանությունները Մինսկին մեղադրում են երկրի սահմաններին միգրանտների ճգնաժամ հրահրելու մեջ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր հայտարարել է, որ ապաստանի իրավունքը Բելառուսի և Ռուսաստանի նախագահներն, ինչպես մաքսանենգները շահագործում են, ինչը հակասում է ապաստանի իրավունքի էությանը։

Եվրամիության անդամ Լեհաստանն աննախադեպ ճգնաժամի էր բախվել՝ Բելառուսի տարածքից միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Լեհաստանը և ԵՄ ղեկավարությունը տեղի ունեցածում մեղադրում են Լուկաշենկոյի վարչակազմին՝ պնդելով, թե այդ քայլերով նա փորձում էր Եվրամիության տարածքում քաոս և պառակտում ստեղծել:

Մինսկի եվրոպացի հարևանների մտահոգություններն էլ ավելի սրվեցին ռուսաստանյան «Վագների» զինյալների՝ Բելառուսում տեղակայվելու ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG