Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լոնդոն


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն։

Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:

Նշվում է, որ ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցը գրել է, որ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի այդ գագաթնաժողովին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 17-ին Լոնդոն կմեկնի նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նոյեմբերի վերջին Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

«Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում: Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության է՛լ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով», - Լոնդոնում հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG