Մատչելիության հղումներ

«Թրամփի վարչակազմը բացասական էր հայերի համար, հուսով ենք՝ հիմա ավելի դրական կլինի»․ ANCA-ի գործադիր տնօրեն


Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը, ԱՄՆ քաղաքականությունը հիմնականում կշարունակվեր, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ շեշտելով՝ նրանք հայկական հարցերով զբաղվում էին փոխտեղակալի մակարդակով։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը խաթարում կբերի, իսկ դրական, թե բացասական, ժամանակը ցույց կտա:

«Անցյալ անգամ նա վարչակազմ բերեց այնպիսի մարդկանց, ինչպիսին
Բոլթոնն էր։ Նրանք շատ բացասական էին [մեզ համար], նրանք իսկապես օգնեցին հիմք ստեղծել 2020 թվականի հարձակման համար և, անշուշտ, ոչինչ չարեցին դա կասեցնելու համար: Այսպիսով, դա վատ ուղղություն էր: Մենք հուսով ենք, որ այս անգամ ավելի դրական ուղղություն կլինի», - ասաց Համբարյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե ընտրություններից օրեր առաջ Դոնալդ Թրամփը դատապարտել է հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղում՝ պարտավորվելով պաշտպանել, ինչպես ինքն է ասել, հալածվող քրիստոնյաներին և հարցին, թե որքանո՞վ է այս հայտարարությունը նշանակալից հայ-ամերիկյան մտահոգությունների համատեքստում, և արդյո՞ք դա ընկալում են որպես ԱՄՆ-ի ներգրավվածության իմաստալից տեղաշարժ, Համբարյանը պատասխանեց․ - «Մենք դա կարող ենք դիտարկել որպես խոստում կամ ապագա գործողությունների հանձնառություն: Կարծում եմ, որ որպես հայեր, մենք բազմիցս ենք տեսել նման խաղեր: Կարծում եմ, որ այս պահին մեզ համար հիմարություն կլիներ մտածել, որ քարոզարշավի ժամանակ ասվածը միշտ հավասար է իշխանության մեջ գտնվելու ժամանակ արվածի հետ։ Բայց շատ կարևոր է, որ թեկնածուներն այս անգամ զգացին, որ ամերիկահայ համայնքի ձայներ ստանալը քաղաքական գին ունի, բայց կարող է բերել և քաղաքական օգուտներ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG