Մատչելիության հղումներ

Կարո՞ղ է վերականգնվել խորհրդային տարիների կապը ադրբեջանական սահմանային գյուղերի հետ. հայացք Տավուշից

Տավուշի մարզ, 2-ը մայիսի, 2024թ.
Տավուշի մարզ, 2-ը մայիսի, 2024թ.

Հայկական Տավուշի ու ադրբեջանական Ղազախի միջև ազգամիջյան կապի ու խաղաղ հարևանության մասին միայն մեծերն են հիշում։ Խանութ, դպրոց ու հիվանդանոց Տավուշից Ղազախ էին գնում, այնտեղից Տավուշ գալիս՝ 35 տարի առաջ։

Ժորա Սեփխանյանը 12 տարի Ոսկեպարի դպրոցի տնօրենն է եղել։ Ասում է՝ ժողկրթբաժնի հրահանգով հարևան ադրբեջանցիների հետ ինտերնացիոնալ կապի մեջ էին՝ մշտական։
Ժորա Սեփխանյանը 12 տարի Ոսկեպարի դպրոցի տնօրենն է եղել։ Ասում է՝ ժողկրթբաժնի հրահանգով հարևան ադրբեջանցիների հետ ինտերնացիոնալ կապի մեջ էին՝ մշտական։

«Ժողովրդական կրթության բաժինն ասում էր, որ պետք է ինտերնացիոնալ կապ պաշտպանեք ադրբեջանական դպրոցի հետ ...», - ասում է նա։

«Որպես թուրք՝ միշտ այդ բառը մեզ մոտ ահը միշտ եղել է, բայց ինտերնացիոնալ կապը բարեկամաբար անում էինք, թե ինչ ձևով էր, չեմ կարող ասել», - հավելում է նախկին տնօրենը։

Կոթեցի գործարար Սպարտակ Խաչիկյանը կարտոֆիլի բարակ շերտերը շարում է իր 40 տարվա երկաթե վառարանի թեժացած երեսին ու պատմում՝ սարքողն ադրբեջանցի էր՝ իրենց ընտանիքի բարեկամն էր՝ ադրբեջաներեն «դոստ» էին ասում։

«Իրենց մեքենայով բերում էին այստեղ, շինմատերիալը ծախում էին», - հիշում է նա։

Բաղանիսցի Սվետլանա Ալեքսանյանը դեռ խորհրդային տարիներից գյուղի բուժքույրն է։
Բաղանիսցի Սվետլանա Ալեքսանյանը դեռ խորհրդային տարիներից գյուղի բուժքույրն է։

Պատմում է՝ ինչպես են ղազախեցի հայտնի մանկաբույժ Նազիրովի հետ համագործակցել։

Ոսկեպարի եկեղեցին, որի հարակից տարածքում են եղել երկու դպրոցները՝ հայկական ու ադրբեջանական
Ոսկեպարի եկեղեցին, որի հարակից տարածքում են եղել երկու դպրոցները՝ հայկական ու ադրբեջանական

Կվերականգնվի՞ արդյոք կապը երկու երկրների սահմանային շրջանների միջև, գոնե առևտուր կանե՞ն իրար հետ՝ առանց թշնամության ու առանց միմյանցից վախենալու, Տավուշում ոչ ոք առանց կասկածի չի խոսում։ Գոնե առայժմ անհույս են, թե առաջիկա տասնամյակներին անգամ իրենց հին բարեկամներին տեսնել կուզենան։

«Մենք թուրքին չենք կարող վստահել կյանքում ու երբեք, երբեք թուրքի հետ մենք կարա՞նք առևտուր անել, որևիցե մեկն այս պատկերացումն այս գյուղերում չունի», - ասում է Բաղանիսի բնակիչ Հերմինե Գարդիշյանը։

Ոսկեպարի դպրոցի նախկին տնօրենը, որ ամբողջ կյանքում երեխաների հետ միայն խաղաղությունից է խոսել, հարևան երկրի ղեկավարից դեռ չի լսում, թե պատրաստ են զենքերը վայր դնել։

«Արարատ սարը, ասում է՝ մոռացեք, ձերը չի, դա էլ նոր է ասում», - նշում է նա։

Իսկ հայ պաշտոնյաներից դեռ միայն հայտարարություններ են լսում, թե Տավուշն ու Ղազախը սահմանազատում են, որ պատերազմն անհիմն, անտրամաբանական ու ոչ լեգիտիմ դառնա։

XS
SM
MD
LG