Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներ Սումիին, կան զոհեր և վիրավորներ


Ռուսական հարվածի հետևանքները Սումիում, Ուկրաինա, 30-ը հունվարի, 2025թ.
Ռուսական հարվածի հետևանքները Սումիում, Ուկրաինա, 30-ը հունվարի, 2025թ.

Հինգշաբթի վաղ առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքի բազմահարկ բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ինը, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել են տարածաշրջանային իշխանությունները:

«Դա սարսափելի ողբերգություն է, Ռուսաստանի սարսափելի հանցագործություն։ Շատ կարևոր է, որ աշխարհը չդադարեցնի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այս ահաբեկչության պատճառով», - հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում գրառմամբ:

Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանը 81 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածքում՝ վնաս հասցնելով երկրի ձեռնարկություններին և տներին, հինգշաբթի հայտնել է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը:

Նշվում է, որ ռազմաօդային ուժերը խոցել են 37 անօդաչու թռչող սարք, ևս 39-ը չեն հասել իրենց թիրախներին:

Ըստ իշխանությունների՝ հարձակման հետևանքով ավերվել է հինգ բնակարան և վնասվել ավելի քան 20 ավտոմեքենա:

Այս շրջանը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որտեղ Ուկրաինան ներխուժումը սկսել էր 2024 թվականի օգոստոսին:

Ռուսաստանը հերքում է քաղաքացիական բնակչության վրա կանխամտածված հարձակումները, սակայն հազարավոր մարդիկ են սպանվել ու վիրավորվել այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին ռուսական զորքերը լայնածավալ ներխուժում սկսեցին Ուկրաինա:

XS
SM
MD
LG