Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներ Կիևի, Օդեսայի, Խերսոնի ուղղությամբ


Օդեսա, Ուկրաինա, 6-ը հոկտեմբերի, 2024թ.
Օդեսա, Ուկրաինա, 6-ը հոկտեմբերի, 2024թ.

Ուկրաինայի վրա շարունակվել են ռուսական օդային հարձակումները, հարվածներ են հասցվել Կիևին, Օդեսային, Խերսոնին։

«Հակառակորդը գիշերը կրկին օգտագործել է իր անօդաչու սարքերը Կիևի դեմ», - հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Հարձակման մասշտաբների մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է նա:

Սևծովյան Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը Տելեգրամում գրել է, որ Ռուսաստանը հարվածների հետևանքով մի քանի պայթյուններ են գրանցվել: Հաղորդվում է, որ մեկ մարդ վիրավորվել է, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Հարավային Խերսոնի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 15-ը։

XS
SM
MD
LG