Մատչելիության հղումներ

Իրանի նավթի նախարարն այցելել է առանցքային տերմինալ՝ Իսրայելի հարվածների մտավախությունների ֆոնին


Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը վայրէջք է կատարել Խարկ կղզի՝ այցելելու երկրի նավթային օբյեկտներ, հաղորդել է նախարարության Shana լրատվական կայքը։ Այս այցը կատարվում է մտավախությունների ֆոնին, որ Իսրայելը կարող է թիրախավորել Իրանի ամենամեծ նավթային տերմինալը:

Հաղորդվում է, որ այս նավթային տերմինալը կարող է պահել 23 միլիոն բարել հում նավթ։

Իսրայելի բանակի խոսնակը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը հակահարված կտա Թեհրանի հրթիռային հարվածից հետո, «երբ հարմար պահը լինի»:

Իրանի հարձակումից հետո Axios-ը մեջբերել է իսրայելական պաշտոնյաներին, որոնք ասել են, որ որպես պատասխան հարված Իրանի նավթային օբյեկտները կարող են թիրախավորվել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարել է՝ կարծում է, որ Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես պատասխանել:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ավելի վաղ ասել է, որ Իսրայելի հրթիռակոծությունն օրինական էր, և «եթե պետք լինի», Իրանը կրկին դա կանի:

XS
SM
MD
LG