Ռուսաստանի Վորոնեժի մարզում հոկտեմբերի լույս 4-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է բռնկվել նավթի պահեստում, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նա հստակեցրել է՝ ռուսական կողմն ուկրաինական ԱԹՍ-ներ է խոցել, խոցված ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են նավթի պահեստի տարածք և դատարկ բաքերից մեկում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Astra տելեգրամյան ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, գրում է, որ հարձակման է ենթարկվել "Аннанефтепродукт" պահեստը։
2024-ի սկզբից ուկրաինական ԱԹՍ-ները պարբերաբար հարվածում են ռուսական նավթավերամշակման գործարաններին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այդ հարձակումներն ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զորքերի հարձակումների պատասխանն են։