Հունվարի լույս 2-ի գիշերը ռուսական զորքերը 72 «Շահեդ»-ներով և այլ տեսակի ԱԹՍ-ներով հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ըստ ուկրաինական խողմի՝ Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Խերսոնի և Նիկոլաևի մարզերում 47 ԱԹՍ է խոցվել, 24 ԱԹՍ էլ չի հաջողվել խոցել, սակայն բացասական հետևանքներ չեն եղել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է 13 անօդաչու թռչող սարք խոցելու մասին․ մեկը՝ Վորոնեժի շրջանում, երեքը՝ Բելգորոդի, չորսը՝ Բրյանսկի, ևս չորսը՝ Կուրսկի, մեկն էլ Կալուգայի շրջանի ուղղությամբ։