Մատչելիության հղումներ

Ռուսական Օկտյաբրսկի հրետակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ ինը ամսական երեխա. Գլադկով


Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Օկտյաբրսկի գյուղի հրետակոծության ժամանակ չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ ինը ամսական երեխա։

Նրա խոսքով՝ վիրավորվել են նաև երկու կին և մեկ տղամարդ:

Գլադկովը պնդում է, որ գյուղը խոցվել է բազմաթիվ հրթիռային համակարգերով։ Գնդակոծության հետևանքով տուժել է 17 առանձնատուն, երեք բազմաբնակարան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր նաև Շեբեկինո քաղաքի հրետանային գնդակոծության մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Վնասվել են չորս բազմաբնակարան շենքեր և յոթ մասնավոր շենքեր։

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG