Մատչելիության հղումներ

Ռուսական Շեբեկինոյում ուկրաինական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել․ Գլադկով


Շեբեկինոն հարվածներից հետո, 14-ը հունիսի, 2024թ․
Շեբեկինոն հարվածներից հետո, 14-ը հունիսի, 2024թ․

Ուկրաինային սահմանակից Շեբեկինոյում յոթ մարդ է վիրավորվել ուկրաինական կողմի հարվածների հետևանքով, հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Վիրավորվել է յոթ խաղաղ բնակիչ՝ հինգ կին և երկու տղամարդ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով վնասներ են կրել բազմաբնակարան շենքեր, առևտրային օբյեկտներ։

Այսօր ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ Շեբեկինոյի Ռժևկա շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG