Մատչելիության հղումներ

Ռուս քաղաքական գործիչ Պիվովարովը մտադիր է շարունակել ընդդիմադիր գործունեությունը


Արխիվ
Արխիվ

Ռուս քաղաքական գործիչ Անդրեյ Պիվովարովը, որը ազատ է արձակվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխանակման շրջանակներում, մտադիր է շարունակել ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել։

Բոննում մամուլի ասուլիսի ժամանակ «Բաց Ռուսաստան» կազմակերպության նախկին ղեկավարն ասել է, որ շարունակելու է իր գործունեությունը որպես ռուս քաղաքական գործիչ։

«Ցանկանում եմ շարունակել ներգրաված լինել ռուսական քաղաքականության մեջ։ Հենց դրան եմ ձգտում, և տարօրինակ կլիներ հրաժարվել դրանից, հատկապես նման արտաքսումից հետո... կցանկանայի վստահ լինել, որ մենք կկենտրոնանանք այն մարդկանց վրա, ովքեր գտնվում են Ռուսաստանի ներսում», - նշել է նա։

Ռուս գործչի կարծիքով՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց հայացքներով մոտ չեն իրենց, հիասթափված են կատարվածից. - «Նրանք չունեն այլընտրանք, ոչ մի ուղերձ, որը կարող է նրանց առաջարկել գործողության համակարգ և իրենց դիրքորոշումն արտահայտելու համակարգ՝ առանց իրենց վտանգի ենթարկելու: Սա, ինձ թվում է, այն է, ինչը մեզ թույլ կտա ինչ-որ կերպ մի քայլ առաջ գնալ։ Եթե մենք կարողանանք նրանց համար ընդունելի մարդկանց հետ շփվելու ուղիներ գտնել, ապա, կարծում եմ, դա այն է, ինչ մեզանից հիմա պահանջվում է»։

  • Անդրեյ Պիվովարովը 2022թ. դատապարտվել է «անցանկալի կազմակերպության» գործունեություն իրականացնելու հոդվածով։
  • Նա պետք է ազատ արձակվեր այս սեպտեմբերին։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Պիվովարովի դեմ նոր քրեական գործ էր նախապատրաստվում, և եթե օգոստոսի 1-ին նրան չփոխանակեին, նա կարող էր ևս մի քանի տարի մնալ բանտում։ Ինքը՝ Պիվովարովը նշել է, որ չի կարող հաստատել այս լուրերը, սակայն իր համար էլ պարզ է եղել, որ իր ազատ արձակվելու հավանականությունը մեծ չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG