Ռումինիայի իշխանությունները երկու արևելյան շրջաններում հայտարարել են ջրհեղեղի վտանգի ամենաբարձր մակարդակ և տարհանելու հորդոր են արել։ Երկրի մյուս հատվածներում ուժեղացվել է զգոնությունը սեպտեմբերի 29-ին հորդառատ անձրևների և քամիների մոտենալուն զուգընթաց:
Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ռիսկերն աճել են արգելափակված ջրային ուղիների և այս ամսվա սկզբին տեղի ունեցած ջրհեղեղների այլ վնասների պատճառով:
Հիդրոլոգիայի և ջրային տնտեսության ազգային ինստիտուտի նախազգուշացումները կգործեն մինչև հոկտեմբերի 1-ի առավոտ։
Կարգադրվել է ռիսկային գոտիներից դուրս գտնվող դպրոցներին և այլ շենքերին պատրաստ լինել տարհանվածներին ընդունելու համար:
«Իրավիճակն ավելի վատ է, քան նախորդ անգամ», - ասել է Գալաթի շրջանի խորհրդի նախագահ Կոստել Ֆոտեան:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ամենաառատ տեղումները սպասվում են այսօր՝ սեպտեմբերի 29-ին։
«Բորիս» փոթորկի հետևանքով Գալաթում 6 մարդ է զոհվել, և հազարավոր տներ՝ վնասվել:
Ընդհանուր առմամբ մահացել է ևս 20 մարդ, այդ թվում՝ Չեխիայում, Լեհաստանում և այլ երկրներում։