Մատչելիության հղումներ

Ջրհեղեղ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ


Ռումինիա, 14-ը սեպտեմբերի, 2024թ.
Ռումինիա, 14-ը սեպտեմբերի, 2024թ.

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները:

Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։

Արտակարգ իրավիճակների ծառայություններն ուժեղացրել են միջոցառումները Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի ցածրադիր վայրերում: Լեհաստանում ջրամբարի վարարման հետ կապված կրիտիկական իրավիճակի պատճառով տարհանվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մեժիգորզե գյուղի բնակիչները։

Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG