Մատչելիության հղումներ

ՌԴ-ում 2024-ի սկզբից 65 կազմակերպություն ճանաչվել է «ոչ-ցանկալի». "Верстка"


Տեսարան Մոսկվայից, արխիվ
Տեսարան Մոսկվայից, արխիվ

2024-ի սկզբից Ռուսաստանում 65 կազմակերպություն ճանաչվել է «ոչ-ցանկալի»։ "Верстка"-ն սա ռեկորդային թիվ է համարում այս ցուցակի գոյության ամբողջ պատմության ընթացքում։

«Ոչ-ցանկալի» կազմակերպությունների ռեեստրը գործում է 2015 թվականից։ Լրագրողները նշում են, որ առաջին հինգ տարիների ընթացքում դրանում առավելագույնը չորս հասարակական կազմակերպության անուն էր ընդգրկվում, սակայն 2020-ից այդ թիվը սկսել է աճել և 2020-ին ցուցակում ընդգրկվել է 12 կազմակերպություն, 2021-ին՝ 18, 2022-ին՝ 22, 2023-ին՝ 50։

Ներկայումս դրանում 186 կազմակերպություն կա։ Ներառված չեն ընկերությունների մասնաճյուղերը, իրավաբանական անձինք, ինչպես նաև Help Heroes Of Ukraine կազմակերպությունը, որը Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին « ոչ-ցանկալի» ճանաչեց:

Նշվում է, որ « ոչ-ցանկալի» ճանաչված 186 կազմակերպություններից 55-ը զբաղվում են քաղաքական գործունեությամբ և աջակցում են ժողովրդավարական հաստատություններին, 44-ը զբաղվում են մշակութային և կրթական գործունեությամբ, 22-ը ներկայացնում են կրոնական շարժումներ, 21-ը զբաղվում են մարդասիրական և մարդու իրավունքների աջակցությամբ, իսկ 20 կազմակերպություն՝ մեդիա գործունեություն է ծավալում Ռուսաստանում։ Ռեեստրում ներառված են նաև ութ հակապատերազմական և վեց բնապահպանական կազմակերպություններ։ Եվս չորս կազմակերպություն ներկայացնում է ուկրաինացիների շահերը։

2024 թվականի փետրվարին «ոչ-ցանկալի» ճանաչվեց նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը», որում ընդգրկված է նաև "Настоящее Время"-ն։ «Ոչ-ցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելը պատժվում է տուգանքով, իսկ երկրորդ անգամ արդեն սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG