«Ռուսաստանի հարավում գտնվող վեց մարզերի էներգամատակարարումը վերականգնվել է», - հաղորդում է «Ռոսէներգոատոմ» ընկերությունը՝ նշելով, որ դա հնարավոր է դարձել Ռոստովի ատոմակայանի էներգաբլոկներից մեկի վերագործարկումից հետո։
ԱԷԿ-ի չորս էներգաբլոկներից մեկն անջատվել էր հուլիսի 16-ին՝ «կեղծ տագնապի ազդանշանի պատճառով»։
Դրա հետևանքով հոսանքազրկվել էին Ռուսաստանի հարավի մի շարք խոշորագույն քաղաքներն, այդ թվում՝ Կրասնոդարը, Դոնի Ռոստովն ու Ստավրոպոլը։
Քաղաքներից մի քանիսում դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը։