Մատչելիության հղումներ

Հրդեհներ Ռուսաստանի սևծովյան ափին, արտակարգ դրություն է հայտարարվել


Կրասնոդարի երկրամաս, 14-ը հուլիսի, 2024թ․
Կրասնոդարի երկրամաս, 14-ը հուլիսի, 2024թ․

Խոշոր հրդեհներ են բռնկվել Կրասնոդարի երկրամասի Աբրաու և Դուրսո հանգստավայրերի շրջակայքում։

Անտառային հրդեհների հետևանքով Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն արտակարգ դրություն է հայտարարել։

Տեղի իշխանությունները հարյուրավոր բնակիչների են տարհանել։ Ըստ հրդեհաշիջման օպերատիվ շտաբի՝ ավելի քան 50 հեկտար տարածք է այրվում, իսկ կրակը շարունակում է տարածվել։

Հրդեհաշիջման աշխատանքներ Կրասոդարի երկրամասում, 14-ը հուլիսի, 2024թ․
Հրդեհաշիջման աշխատանքներ Կրասոդարի երկրամասում, 14-ը հուլիսի, 2024թ․

Երեկ ուշ երեկոյան օպերատիվ շտաբը հաղորդել է, որ իրավիճակը սրվել է, հրդեհը տարածվում է դեպի «Սեյլոր», «Ռոմանտիկ» և «Ֆրեգատ» հանգստի գոտիներ, մարդկանց այդ վայրերից տարհանել են։ Շտաբից նաև հայտնել են, որ կրակի տարածման վտանգ կա դեպի Դուրսո ֆերմա։ Եթե կրակը չտեղայնացվի, տեղի բնակիչներին կտարհանեն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 200 մարդ, ավելի քան 70 միավոր տեխնիկա։ Երկու ուղղաթիռներից արդեն 70 տոննա ջուր է արձակվել։

Ռուսաստանում ամեն տարի խոշոր անտառային հրդեհներ են լինում։ Երբեմն դրանք տարածվում են նաև դեպի բնակեցված վայրեր։ Անտառային հրդեհների տարածումը, որն ավելի ու ավելի դժվար է դառնում վերահսկել, օդերևութաբանները հիմնականում պայմանավորում են մարդածին կլիմայի փոփոխությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG