Մատչելիության հղումներ

Պուչդեմոնը Բարսելոնայում հանրահավաքից հետո վերադարձել է Բելգիա, ոստիկանությունը չի հաստատում


Կառլես Պուչդեմոնը հանրահավաքի ժամանակ, Բարսելոնա, 8-ը օգոստոսի, 2024թ․
Կառլես Պուչդեմոնը հանրահավաքի ժամանակ, Բարսելոնա, 8-ը օգոստոսի, 2024թ․

Կատալոնացի անջատողականների առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, երեկ Բարսելոնայի կենտրոնում հանրահավաքին մասնակցելուց հետո, վերադարձել է Բելգիա։

Կուսակցության գլխավոր քարտուղարն է հաստատել այս լուրը։

Պուչդեմոնի դեմ դեռ 7 տարի առաջ քրեական գործ է հարուցվել․ իսպանական դատախազությունը նրան մեղադրում է կենտրոնական իշխանության դեմ խռովություն հրահրելու մեջ։ 2017 թվականից նա հետախուզման մեջ է։

2017 թվականին Իսպանիայից անկախանալու օրակարգով անցկացված և Մադրիդի կողմից ապօրինի ճանաչված հանրաքվեից ու դրան հաջորդած զանգվածային անկարգություններից հետո Պուչդեմոնը փախել է երկրից, ու այժմ բնակվում է Բելգիայում։

Այս տարեսկզբին նա հայտարարեց, որ պատրաստ է վերադառնալ, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։ Երեկ առավոտյան նա ելույթ է ունեցել Բարսելոնայի կենտրոնում հավաքված հազարավոր կողմնակիցների առջև։ Տեղական աղբյուրները չէին բացառում, որ ոստիկանությունը կարող է ձերբակալել Պուչդեմոնին։

Ոստիկանույթան ղեկավարն այսօր հայտարարել է, որ հետախուզման մեջ գտնվող Պուչդեմոնի՝ Բելգիա վերադառնալու մասին տեղեկություն չունեն՝ չբացառելով, որ Պուչդեմոնը դեռ Իսպանիայում է։

«Ես չեմ վստահում քաղաքական գործիչների ասածներին Իսպանիայից հեռանալու մասին», - ասել է Էդուարդ Սալենտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG