Մատչելիության հղումներ

Կատալոնացի անջատականների առաջնորդը վերադարձել է հայրենիք


Պուչդեմոնը ժամանում է՝ ելույթ ունենալու Բարսելոնայի կենտրոնում, 8-ը օգոստոսի, 2024թ․
Պուչդեմոնը ժամանում է՝ ելույթ ունենալու Բարսելոնայի կենտրոնում, 8-ը օգոստոսի, 2024թ․

Կատալոնացի անջատականների առաջնորդ, Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, յոթ տարվա բացակայությունից հետո, այսօր վերադարձել է հայրենիք։

Հինգշաբթի առավոտյան նա ելույթ է ունեցել Բարսելոնայի կենտրոնում հավաքված հազարավոր կողմնակիցների առջև՝ հայտարարելով, որ պատրաստվում է մասնակցել Կատալոնիայի խորհրդարանի այսօրվա նիստին։

Դրա ընթացքում կատալոնացի պատգամավորները պետք է հաստատեն ինքնավարության նորանշանակ կառավարության կազմը։

Պուչդեմոնը Իսպանիան լքել էր 2017 թվականին՝ Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեից հետո։

Իսպանիայի գլխավոր դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել, 2017 թվականից ի վեր նա հետախուզման մեջ է։ Այդ իսկ պատճառով տեղական աղբյուրները չեն բացառում, որ արդեն այսօր ոստիկանությունը կարող է ձերբակալել Պուչդեմոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG