Մատչելիության հղումներ

Փաշինյանն ուղերձ է հղել Զելենսկուն. Ուկրաինայի Անկախության օրը շնորհավորել են նաև ԱԺ նախագահը, ԱԳՆ-ը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցում են Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, 5-ը հոկտեմբերի, 2023թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցում են Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, 5-ը հոկտեմբերի, 2023թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, որի տեքստը հրապարակված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի»:

Հայաստանի վարչապետն Ուկրաինայի նախագահին մաղթում է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ամենայն բարիք:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին ազգային տոնի առթիվ:

«Մենք մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», - գրել է ԱԺ նախագահը X սոցցանցում։

Հայաստանի արտգործնախարարությունը ևս X սոցցանցում արված գրառմամբ շնորհավորել է «գործընկերներին ու ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ»։

«Մենք գնահատում ենք մեր երկու ժողուրդների միջև երկարամյա ամուր կապերը և ակնկալում ենք հետագա համագործակցության ընդլայնում», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

XS
SM
MD
LG