Մատչելիության հղումներ

Ուկրաինան նշում է Անկախության օրը. «Ով ցանկանում է դժբախտություն մեր երկրին՝ այն կգտնի իրենց տանը», - ասում է Զելենսկին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա ուղերձում է հանդես գալիս Սումիի շրջանում, 24-ը օգոստոսի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա ուղերձում է հանդես գալիս Սումիի շրջանում, 24-ը օգոստոսի, 2024թ.

Ուկրաինան նշում է Անկախության օրը։ Նախագահ Վլադիմիր Զելնսկին կնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայի համար զոհվածների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են դրել հերոսների հիշատակի պատին։

Եկեղեցում պատարագ է մատուցվել, որի ներկա էին նաև Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, ինչպես նաև Ղրիմի ռաբբին ու մուֆթին:

Ռուսաստանին սահմանակից Սումիի շրջանում նկարահանված տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ թշնամին կիմանա ուկրաինական պատսխան հարվածը՝ արժանի, սիմետրիկ ու հեռահար։

«Ով ցանկանում է դժբախտություն բերել մեր երկրին, այն կգտնի իրենց տանը՝ տոկոսներով։ Ով ցանկանում է չարիք սերմանել մեր հողում, պտուղները կհնձի իր տարածքում։ Սա մարգարեություն չէ, չարախնդություն չէ, կույր վրեժ չէ՝ սա օրինաչափություն է։ Բումերանգ թշնամու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG