Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նա ևս շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Այլ մանրամասներ ՀՀ կառավարության հաղորդագրությունում չեն նշվում:

Երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները:

ՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG