Մատչելիության հղումներ

Ռուս մասնագետները սկսել են Հայաստանում վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը լրագրողներին այսօր ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի ու Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։

Նա ասել է, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։

Հայաստանի երկաթուղին կառավարում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG